Քաղաքական

«Սուրեն Պետրոսյանն ո՞վ է». Բագրատ արքեպիսկոպոս

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն անդրադարձել է Սուրեն Պետրոսյանի այսօրվա հայտարարություններին՝ նշելով. «Սուրեն Պետրոսյանն ո՞վ է։ Եթե նա ասելիք ունի, կգա ու կասի: Վերջին անգամ եմ զգուշացնում ուղղակի՝ ձեր միջոցով, եթե ասելիք ունի, ուրեմն թող գա ու ասի»։

Լրագրողների հետ զրույցում դիտարկմանը, թե նա իր մասին դրական է արտահայտվում, Գալստանյանը նշել է, որ ինքն էլ է դրական արտահայտվում։

Ավելի վաղ Սուրեն Պետրոսյանն, անդրադառնալով շարժման անհաջողության պատճառներին, նշել էր. «Նրանք միևնույն հարցի շուրջ ունեն խիստ կոնսենսուս, որ նոր քաղաքական դերակատարներ չպետք է հայտնվեն։ Սա միակ կոնսենսուսն է, որ Հայաստանում կա»։