Քաղաքական

«Այլ երկրների, մանավանդ ՌԴ մասին չի կարելի խոսել վիրավորանքի, հեգնանքի լեզվով». վարչապետ

«Այլ երկրների, մանավանդ ՌԴ մասին չի կարելի խոսել վիրավորանքի, հեգնանքի լեզվով». վարչապետ

Ճիշտ չեմ համարում մեր գործընկեր երկրի մասին այդ բառապաշարով խոսելը,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե որքան մոտենում է խաղաղության պայմանագրի ստորագրումը, այնքան ՌԴ-ի ջղաձգումների մեջ է ընկնում։

«Ես շփվում եմ ՌԴ նախագահի հետ, ես շփվում եմ ՌԴ կառավարության ղեկավարի հետ, և մեր աշխատանքային ժանրը փոխադարձ հարգանքն է, և ես ընդհանրապես չեմ ընդունում այդ բառապաշարը, որովհետև դա ճիշտ բառապաշար չէ, դա պետական բառապաշար չէ, ինքնիշխան պետության բառապաշար չէ։ մասին։ Կարելի է ունենալ խնդիրներ, դրանց մասին պետք է խոսել, բարձրաձայնել, բայց նման բառապաշարով խոսել որևէ երկրի հետ, ի բնե սխալ է»,- ասել է նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական