«Սպասում եմ հին հայկական, քաղաքական աշուն։ Ինչպես նախկին բոլոր քաղաքական աշունները, որևէ բան սպասելու անհրաժեշտություն և պատեհություն չեմ տեսնում»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ աշուն է սպասում։
Նա խոսել է սահմանադրական փոփոխություններից, շեշտելով, որ սկզբունքային է՝ մայր օրենքը լինի քաղաքացիների միջև ձեռք բերված պայմանավորվածություն՝ պետության բնույթի և էության մասին. «Եւ որ Սահմանադրությունն ազատ, արդար, թափանցիկ քվեարկությամբ ընդունված լինի քաղաքացիների կողմից»։