Քաղաքական

Ադրբեջանը զենք է ձեռք բերում Պակիստանից, ինչո՞ւ Հայաստանը չի կարող զենք ձեռք բերել Հնդկաստանից․ վարչապետ

Ադրբեջանը կարող է զենք ձեռք բերել Իտալիայից, իսկ Հայաստանը չի՞ կարող ձեռք բերել Ֆրանսիայից, նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի պնդումներին, թե արտատարածաշրջանային երկրները զինում են Հայաստանին։

«Ադրբեջանը զենք է ձեռք բերում օրինակ Պակիստանից, ինչո՞ւ Հայաստանը չի կարող զենք ձեռք բերել Հնդկաստանից։ Ասում են, որ Եվրամիությունը, Արևմուտքը զինում են Հայաստանին․ Ադրբեջանը զենք է ձեռք բերում Սլովակիայից, Սերբիայից, Բուլղարիայից։ ԵՄ առնվազն երեք անդամ երկրներ ռազմատեխնիկական աջակցություն են ցուցաբերում Ադրբեջանին։ Ադրբեջանն ահռելի մեծ ծավալի զենք է ձեռք բերում Իսրայելից։ Այդ տվյալները չենք բարձրաձայնում, բայց գիտենք, ստանում ենք հետախուզական ճանապարհով», - նշեց նա։