Ինչո՞ւ հանենք մեր ստորագրությունը, ինչի մենք մեր որևէ պարտավորություն չենք կատարում, խուսափո՞ւմ ենք։ Չկա այդպիսի բան։ Այդ մասին ասաց վարչապետ նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով եռակողմ հայտարարության 9-րդ կետին։
«Բոլոր նման մեկնաբանությունները սխալ են։ Չկա մի տեղ, որ ՀՀ-ն ստորագրած լինի, ու այնտեղ գրված լինի, թե ՀՀ-ն իր որևէ տարածքի նկատմամբ իր ինքնիշխանությունը ոչ միայն պետք է կորցնի, այլև որևէ ձևով պիտի նսեմանա։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի միակ սուբյեկտը ՀՀ-ն է, որ պետք է տրամադրի հաղորդակցություն, տրամադրում է հաղորդակցություն, օգտվող չկա այդ հաղորդակցությունից», ասաց նա։
Ես չեմ տեսնում որևէ պատճառ, որ ՀՀ-ն հանի իր ստորագրությունը այդ փաստաթղթի տակից, նշեց նա։
«Պարտավորությունից հրաժարվել են այդ եռակողմ հայտարարության այլ կողմ կամ կողմեր»։