Քաղաքական

«Ցավալի է տեսնել, որ գերիների, պատանդների և այլ պահվող անձանց հարցը շրջանցում են». վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե եռակողմ հայտարարության դրույթներից մեկը գերիների ու պատանդների վերադարձին է վերաբերում։

«Շատ դեպքերում, երբ օրինակ ՌԴ մեր գործընկերները խոսում են եռակողմ հայտարարության վերաբերյալ, ինձ ցավալի է տեսնել, որ գերիների, պատանդների և այլ պահվող անձանց հարցը շրջանցում են, որովհետև նաև եթե եռակողմ հայտարարություններն են հիմքը, եթե դրանք ուզում ենք արժևորել ու կարևորել, պետք է գնանք առաջին հոդվածից սկսենք կարդալ ու տեսնենք՝ ով, ինչ աշխատանք պետք է իրականացներ, որ չի իրականացրել»,- ասել է նա։