Քաղաքական

Վարչապետն իրատեսական չի համարում ԼՂ-ից տեղահանվածների վերադարձը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրատեսական չի համարում ԼՂ-ից տեղահանված հայ բնակչության վերադարձը.

«Այն ընկալումներով ու ձևակերպումներով, որ ԼՂ մի շարք ներկայացուցիչներ փորձում են ներկայացնել վերադարձի հարցը, իրատեսական չեմ համարում»,- ասել է նա՝ շեշտելով, որ իրատեսական չի համարում հարցն այն բովանդակությամբ, ինչ ներկայացնում են ԼՂ նախկին պաշտոնյաներ ու հայրենակիցներ։

Նա անդրադարձել է նաև ԼՂ լուծարմանը, շեշտելով. «ԼՂ լուծարման վերաբերյալ որոշումը ես չեմ ատորագրել։ Այդ որոշումը տեղի ունենալուց առաջ տեղի է ունեցել իշխանափոխություն, որը ողջունվել է ՀՀ-ում գործող հայտնի շրջանակների կողմից»։