Քաղաքական

Խաղաղության պայմանագրի 17 հոդվածներից 13-ը համաձայնեցված են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Խաղաղության պայմանագրի վերջին նախագծում ունենք 17 հոդված, որից 13-ը լիարժեք համաձայնեցված են, նաև՝ վերնագիրը, նախաբանը. ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա, ևս 3 հոդված համաձայնեցված է մասնակի. «Ընդ որում, ունենք հոդվածներ, որ երկու նախադասությունից է բաղկացած։ Մի նախադասությունը համաձայնեցված է, մյուսը՝ ոչ։ Ունենք հոդված, որի բառապաշարն ընդհանուր առմամբ համաձայնեցված է»,- ասել է նա։

Ըստ վարչապետի՝ «Մենք առաջարկել ենք վերցնել բոլոր համաձայնեցված հոդվածներն ու ձևակերպումները և դրանք ստորագրել որպես խաղաղության պայմանագիր, որովհետև դա հենց խաղաղության պայմանագիրն է»։