Քաղաքական

«Տարածաշրջանային կոմունիկացիաները չեն բացվել նաև ՌԴ մեկնաբանությունների պատճառով». վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Տարածաշրջանային կոմունիկացիաները չեն բացվել նաև ՌԴ մեկնաբանությունների պատճառով». վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Տարածաշրջանային կոմունիկացիաները չեն բացվել այդ թվում ՌԴ մի շարք գործընկերների՝ փաստաթղթի տրամաբանության հետ կապ չունեցող և դրան հակասող մեկնաբանությունների պատճառով։ Ընդ որում, այդ մեկնաբանությունները հիմնականում հակասել են ՌԴ նախագահի՝ 2020թ. նոյեմբերի 10-ի հրամանագրի ձևակերպումներին»,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններին, թե ՀՀ-ն է սաբոտաժի ենթարկում եռակողմ հայտարարության 9-րդ կետը։

Նա նաև ասել է. «Ավտոմոբիլային ճանապարհները պատրաստ ենք բացել հենց վաղը»։ Նա վստահեցրել է, որ ՀՀ-ն պատրաստ է հաղորդակցություն տրամադրել Նախիջևանի և բուն Ադրբեջանի միջև. «Այո, պատրաստ ենք, և մենք այդ մասին ասել ենք»։ Նա հավելել է, թե այս համատեքստում ՀՀ ինքնիշխանության և իրավազորության, տարածքային ամբողջականության հետ կապված որևէ հանգամանք չի կարող լինել կասկածի տակ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական