Պետություն ունենալն ամենաթանկ նախագծերից մեկն է, որ մարդը ստեղծել է։ Այդ մասին նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպմանը։
«Հարկային օրենսդրությունը պետության ամենակարևոր ինստիտուտներից մեկն է։ Պետությունը բոլոր կարիքները հոգում է այնքանով, ինչքանով կարողանում է գումարներ գեներացնել բյուջեում։ Խնդիրն այն է, որ փողը երբեք շատ չի լինում։ Մեր երկրում այնքան կարիքներ կան, որ մեզ ավելի շատ գումար է հարկավոր։ Վճարված հարկը երևույթ է, որ քաղաքացին իր մի գրպանից հանում, դնում է մյուս գրպանը։ Պետությունից ավելի թանկ բան չկա»,- նշեց նա։