ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է նոյեմբերին Բաքվում կայանալիք COP-29 միջոցառմանն իր մասնակցության հնարավորությանը։
«Պատշաճ ժամանակում որոշում կկայացնենք` կմասնակցենք Ադրբեջանում նոյեմբերին անցկացվելիք COP 29-ին, թե ոչ։ Պետք է ուղիղ ասեմ, որ այս պահին մենք որոշում չունենք. ընդհանուր իրադրությունը, գործընթացները, մթնոլորտն այդ որոշման վրա չեն կարող չազդել»,- ասել է նա։