Քաղաքական

«Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափը որոշակի արդյունավետություն է ցույց տվել». վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ժամանակ, Radar Armenia-ի հարցին ի պատասխան անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցություններին, և դրանց ՌԴ ներգրավվածությանը։

«Մեր բոլոր միջազգային գործընկերների աջակցությունը՝ խաղաղության գործընթացում գնահատում ենք, և բարձր ենք գնահատում։ Մյուս կողմից, ինչպես նկատել եք, տևական ժամանակ Ադրբեջանի հետ աշխատանքը տեղի է ունենում երկկողմ ձևաչափով։ Ընդ որում, կարող ենք ասել, որ երկկողմ ձևաչափը որոշակի արդյունավետություն է ցույց տվել»,- ասել է նա։

Ըստ վարչապետի, «Քանի դեռ այդ ձևաչափով կարող ենք առաջ գնալ, կարծում եմ՝ ճիշտը դա է։ Ես այդ մասին անկեղծ ասել եմ ՌԴ նախագահին՝ մեր վերջին հեռախոսազրույցի ընթացքում»։

Նա չի բացառել Հայաստան-Ադրբեջան սահմանին բարձրագույն մակարդակով հանդիպում կազմակերպվի. «Ես պատրաստ եմ այդպիսի շփումների»։