Քաղաքական

«Որտեղ եք տեսել, որ միջնորդը մեղադրանք ներկայացնի». Փաշինյանը հակադարձել է Լավրովին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հակադարձել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններին։

«Ինչպե՞ս եք պատկերացնում, որ տարածաշրջանային կոմունիկացիաների հարցում որպես միջնորդ հանդես գա մի երկիր, որը ՀՀ-ին մեղադրում է թեման սաբոտաժի ենթարկելու մեջ։ Այդ հայտարարությամբ արդեն նման հայտարարություն անող ինստիտուտն իրեն դուրս է դնում բոլոր հնարավոր միջնորդություններից։ Որտեղ եք տեսել, որ միջնորդը մեղադրանք ներկայացնի, ընդ որում՝ բացարձակ անհիմն»,- ասել է նա։