Քաղաքական

Այսօր հայ-ռուսական պայմանագրի ստորագրման 27-ամյակն է

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագրի ստորագրման 27-ամյակի առթիվ․

«Այս փաստաթուղթը սահմանեց մեր միջպետական հարաբերությունների սկզբունքներն ու առաջնահերթությունները, ինչպես նաև կարևոր հանգրվան դարձավ իրական դաշնակցային ոգով երկկողմ գործընկերության կառուցման գործում: 

Ռուսաստանը և Հայաստանը պայմանավորվել են ամեն կերպ ամրապնդել ավանդական բարեկամական հարաբերությունները և համակողմանի համագործակցությունը քաղաքական, տնտեսական, ռազմական, գիտական, մշակութային և այլ ոլորտներում: Մեր երկրները նաև պարտավորվել են փոխգործակցել ինչպես Անդրկովկասյան տարածաշրջանում, այնպես էլ ամբողջ աշխարհում կայունության և անվտանգության բարձրացման գործում: 

Ռուսական կողմը հաստատակամ է շարունակել և զարգացնել երկկողմ համագործակցությունը 1997թ․ պայմանագրում ամրագրված սկզբունքների հիման վրա»,- ասված է դեսպանատան հայտարարության մեջ:

Հիշեցնենք՝ «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին» պայմանագիրը ստորագրվել էր պայմանագիրը ստորագրվել էր 1997թ. օգոստոսի 29-ին՝ առաջին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի ու Բորիս Ելցինի կողմից։