Քաղաքական

«Ասում ենք՝ ժողովուրդ ջան, եկեք, համ էլ ասում ենք՝ արգելոց է». վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ մարզային այցերի ժամանակ լինում է պատմամշակութային վայրերում, որոնց մասին չի լսել։

Նրա դիտարկմամբ՝ իրենք ուզում են, որ հուշարձանը մարդկանց համար գրավիչ, հասանելի լինի և մարդկանց մեծ հոսքեր ապահովի։ Բայց վարչապետի մոտ հարց է առաջացել՝ այդ դեպքում ինչու՞ են անունը դնում «արգելոց»․

«Համ մարդկանց ասում ենք՝ ժողովուրդ ջան, եկեք, համ էլ ասում ենք՝ արգելոց է։ Ի՞նչն ենք արգելում մենք այդտեղ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ լեզվամտածողության շերտերին պետք է մեծ ուշադրություն դարձնել։

Վարչապետը հանձնարարական է տվել, որ պետք է լեզվի տեսչության հետ աշխատել, որպեսզի «արգելոց» բառը փոխարինվի այլ բառով։

«Հայաստանում ամենաշատ ծառերը կտրվում են արգելոցներում՝ իրենց հետ բերելով բազմաթիվ քրգործեր, որոնք այդպես էլ որևէ արդյունքի չեն բերում։ Այսինքն, մենք արդեն հոգեբանական, տերմինաբանական պատնեշ ենք ստեղծում այդ կոթողացման տրամաբանության մեջ։ Եվ ես սա ամենևին երկրորդական հարց չեմ համարում։ Այն, ինչ մարդկանց համար է, արգելոց չէ»։