ԱԺ նախկին փոխնախագահ, Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե թշնամանք չունի Նիկոլ Փաշինյանի հետ, այլ միայն՝ գաղափարական տարաձայնություններ։
Անդրադառնալով իր դեմ հարուցված քրեական գործին՝ Բազեյանն ասել է. «Փաշինյանին սպանելու նպատակ չենք ունեցել։ Եթե ունենայինք, սնայպերով կվերացնեինք, ոչ թե կգրոհեինք կառավարության շենքի վրա, որտեղ ամուր պաշտպանություն է»։ Բազեյանը հայտարարել է, որ կապ չունի այն մարդկանց հետ, որոնց հետ իրեն ուզում է կապել քննությունը։
Նա հայտնել է, որ դիմելու են ՄԻԵԴ, որպեսզի չեղյալ համարվի իր հանդեպ հարուցված «ապօրինի» քրեական վարույթը։
Բազեյանը խոսել է «առողջ ուժերին» համախմբելու և դաշինք կազմելու պլանների մասին։
Նա միաժամանակ հիշեցրել է, որ աջակցում են Բագրատ արքեպիսկոպոսի շարժմանը, բայց անհամաձայնություններ ունեն՝ կապված վարչապետին հեռացնելու տակտիկայի հետ։