Քաղաքական

Ակադեմիական քաղաքի Մաստեր-պլանը պատրաստ է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ակադեմիական քաղաքի Մաստեր-պլանը պատրաստ է:

«Շուրջ 44 հազար դասախոս, գիտնական և ուսանող Հայաստանից և արտերկրից, 8 պետական և 8 միջազգային/մասնավոր բուհեր կտեղավորվեն 580 հեկտար տարածքի վրա, որտեղ կներդրվեն ժամանակակից կանաչ տեխնոլոգիաներ:

Գիտակրթական այս հոյակապ միջավայրը կլինի նաև ինտելեկտուալ ժամանցի և մարզական կյանքի հանրապետական կենտրոն:

Ակադեմիական քաղաքի նախագծի մանրամասները առաջիկայում ամենատարբեր առիթներով և ձևաչափերով ներկայացնելու առիթներ կունենանք:

Մեզ համար կարևոր է, որ բոլոր մանրամասներով իմանաք ինչ ենք անում, ինչու և ինչպես: Շնորհակալություն աջակցության համար»,- գրել է նա ֆեյսբուքի իր էջում: