ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հրավիրվել է Քննչական կոմիտե։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ դա կապված է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին կառավարության շենքի դիմաց ոստիկանների կողմից իր՝ բռնության ենթարկվելու հետ։
«Առաջին անգամ օրերս կանչել էին հարցաքննության»,- գրել է նա։