Քաղաքական

Նոր մանրամասներ Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցից

Կրեմլը մանրամասներ է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցից։ 

Քննարկվել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերը, նաև՝ հաշվի առնելով Բաքու պետական այցի ընթացքում Պուտինի և Ալիևի բանակցությունները: 

Վերահաստատվել է ռուսական կողմի պատրաստակամությունը՝ հետագայում ևս աջակցություն ցուցաբերել Հայաստանին և Ադրբեջանին՝ խաղաղության պայմանագրի մշակման, սահմանազատման և սահմանագծման գործընթացի առաջմղման, ինչպես նաև տրանսպորտային-լոգիստիկ կապերի ապաշրջափակման հարցում։

Երկկողմ օրակարգի շուրջ մտքերի փոխանակության ժամանակ հատուկ ընդգծվել է առևտրատնտեսական փոխգործակցության դրական դինամիկան:

Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները: