Քաղաքական

«Նշանակում է՝ պետությու՞նը պետք է զբաղվի անասնապահությամբ․ ո՞վ անի՝ ԱԳՆ-՞ն». վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը անասնաբուծության խթանման ծրագրի քննարկման ժամանակ հետաքրքրվել է՝ ճիշտ չէ՞ր լինի, եթե պետությունը ձեռք բերեր խոշոր եղջերավոր անասուններին, ապա կես գնով տար գյուղացիներին։

Արձագանքելով Միրզոյանի հայտարարությանը՝ վարչապետը նշել է. «Պետությունը ձեռք բերի, հետո այդ գլխաքանակը որտե՞ղ պահի։ Դա ինչքա՞ն կտևի։ Կսատկեն կեսը։ Դա նշանակում է, որ պետությունը պետք է անասնապահությամբ զբաղվի, թեկուզ՝ մի շաբաթով։ Ո՞վ անի դա։ ԱԳՆ-՞ն․ ստանձնու՞մ է, որ կանի։ Չէ, ավելի լավ է՝ դուք ձեր գործով»,- կատակել է վարչապետը՝ հավելելով, որ այդպես խնդիրը չի լուծվի, այլ ընդհակառակը՝ նոր խնդիրներ կառաջանան։