ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամների ուշադրությունը հրավիրել է աշխատասենյակներից դուրս իրականացվող աշխատանքներին․ «Սա շատ մեծ տեղեկատվություն է տալիս։ Մեզ թվում է՝ մեծ ինֆորմացիայի ենք տիրապետում, բայց այդ ինֆորմացիայի մեծ մասը ոչ մեկին պետք էլ չի, ու դրանք չտիրապետելուց մեծ պրոբլեմ չի առաջանա։ Իսկ իրական կյանքի իրական ինֆորմացիային պետք է աշխատասենյակից դուրս աշխատելու միջոցով տիրապետել»։