Քաղաքական

«Քննադատությունը ոչ օբյեկտիվ անվանելը դժվար կլինի». վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հանրային խորհրդի կազմում փաստահավաք խումբ ստեղծելու օրինագծին՝ նշելով, որ սա և՛ քաղաքական հանձնառություն է, և՛ անհրաժեշտություն․ «Գիտեմ՝ կլինեն քննադատություններ, որ սա ուշացած որոշում է, և այդ քննադատությունը ոչ օբյեկտիվ անվանելը դժվար կլինի»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ այս ընթացքում իրենք փաստահավաք գործառույթ ունենալու քաղաքական կամքի հետ խնդիր չեն ունեցել, բայց վերջին 6 տարվա քննարկումներում ինստիտուցիոնալ բնույթի խնդիրներ են եղել, թե որ պետական կառավարման կամ որ մարմնում ձևավորվի այն։

«Հետաձգումը եղել է բացառապես այդ պատճառով, որ աշխատանքի լեգիտիմության, սահմանադրականության հետ խնդիրներ չառաջանան»,- ասել է նա։

Ըստ Փաշինյանի՝ փաստերը, որ ենթադրաբար պետք է ուսումնասիրի հանձնաժողովը, իրենց տեղում են. «Հույս ունեմ՝ դրա արդյունավետ իրագործումը նույնպես տեղի կունենա»։