Քաղաքական

Ի՞նչ հարցեր են քննարկվել ՔՊ նիստում

Օգոստոսի 20-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Եղեգնաձորի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Տրդատ Սարգսյանի թեկնածությունը։

Քննարկվել են կուսակցության Վայքի և Կենտրոնի Տարածքային կազմակերպությունների աշխատանքների հետ կապված հարցեր։