Քաղաքական

Դավիթ Հարությունյանը հրավիրվել է դատախազություն

Արդարադատության նախկին նախարար, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Դավիթ Հարությունյանն ու ընտանիքի անդամներն ապօրինի գույքի բռնագանձման գործով հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազություն։

Դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Հարությունյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր, և նրանք հրավիրվել են գործի նյութերին ծանոթանալու և դիրքորոշում ներկայացնելու համար։

Տեղեկացանք, որ դատախազություն են հրավիրվել Հարությունյանի կինը՝ Նորինեն, նաև զավակները՝ Անին ու Վահանը։