Քաղաքական

«Այդքան անլուրջ անձնավորության տպավորությու՞ն եմ ստեղծում». Դ․ Տոնոյան

«Ես դեռևս ցանկություն չունեմ քաղաքականությամբ զբաղվելու». լրագրողների հետ զրույցում հայտարարել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։

Լրագրողի հարցին՝ հնարավո՞ր է քաղաքական գործընթացներին, ընդդիմության ցույցերին մասնակցի, ընդդիմության կողքն անցնի, նա պատասխանել է. «Ես այդքան անլուրջ անձնավորության տպավորությու՞ն եմ ստեղծում։ Խոսքը չի գնում ցույցերին մասնակցել-չմասնակցելու մասին։ Ես դեռևս ցանկություն չունեմ քաղաքականությամբ զբաղվելու։ Խոսքը գնում է իշխանության համար պայքարի մասին։ Ես քաղաքականության մեջ միշտ եմ եղել, միշտ՝ 30 տարի։ Այսօր ով իշխանության համար պայքարում է, քաղաքականության մեջ չի եղել։ Ես 30 տարի եղել եմ քաղաքականության մեջ, բայց՝ պաշտպանական, անվտանգային քաղաքականության մեջ։ Բայց երբեք իշխանության համար պայքար չեմ արել»,- ասել է Տոնոյանը։

Անդրադառնալով անորակ հրթիռների գործով իրեն առաջադրվցած մեղադրանքներին՝ Տոնոյանն ասել է. «Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ թե գնման պահին, թե գնումից երկար ժամանակ հետո, թե այսօր այդ հրթիռները կիրառման համար պիտանի են»։