«Իմ անկեղծ շնորհավորանքներն եմ փոխանցում իմ գործընկերոջը և լավ ընկերոջը՝ Ջաիշանկարին, ինչպես նաև Հնդկաստանի ժողովրդին՝ Անկախության օրվա 78-րդ տարեդարձի տոնակատարության կապակցությամբ:
Մենք կապված ենք քաղաքակրթական կապերով, մինչդեռ մեր ներկայիս քաղաքական երկխոսությունը դուրս է ավանդական օրակարգի շրջանակներից»,- ասվում է Միրզոյանի X-ի էջում արված շնորհավորանքի մեջ։