Քաղաքական

Գուրգեն Արսենյանը նշանակվել է ՌԴ-ում ՀՀ դեսպան

Համաձայն նախագահի հրամանագրի՝ Վաղարշակ Հարությունյանը հետ է կանչվել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։

Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Գուրգեն Արսենյանը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի, Գուրգեն Արսենայնին նշանակել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մոսկվա)»,- նշված է նախագահի մեկ այլ հրամանագրում։