Օգոստոսի 15-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Քննարկվել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ոլորտում կատարվող բարեփոխումները և տարվող աշխատանքները։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հանդես է եկել զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։