Քաղաքական

Իսրայելի ԱԳՆ-ն ՀՀ-ում գտնվող իր քաղաքացիներին խորհուրդ է տվել զգոն լինել

Իսրայելի ԱԳՆ-ն խորհուրդ է տվել Հայաստանում գտնվող իր քաղաքացիներին ուշադիր և զգոն լինել Իրանից հնարավոր սպառնալիքների դեպքում։

Հաշվի առնելով Իսրայելի պետական խորհրդանիշներին և քաղաքացիներին վնաս հասցնելու Իրանի և նրա դրածոների փորձերից բխող սպառնալիքը՝ արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տալիս Իրանի հետ սահմանակից երկրներ (Թուրքմենստան, Ադրբեջան, Հայաստան և Թուրքիա) այցելող Իսրայելի քաղաքացիներին ցուցաբերել զգոնություն, զգուշություն և ականջալուր լինել ազգային անվտանգության աշխատակիցների նախազգուշացումներին»,- ասվում է Իսրայելի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։