2024թ․ օգոստոսի 14-ին կայացել է Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումը Ղազախստանի Հանրապետության արտաքին գործորի նախարարի տեղակալ Երմուխամբետ Կոնուսպաևի հետ։
Ղազախստանի Հանրապետության նախագահ Կ․Տոկաևի՝2024թ․ ապրիլի 15-ին Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում դիտարկվել են հայ-ղազախստանյան օրակարգի արդի հարցերն՝ առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար, գիտատեխնիկական և այլ ոլորտներում երկկողմ փոխգործակցության հետագա առաջմղման շեշտադրմամբ։
Քննարկվել է նախատեսվող երկկողմ միջոցառումների ժամանակացույցը և կազմակերպման ընթացքը։