Հաշվի առնելով Ուկրաինայում, ինչպես նաև Ռուսաստանի Կուրսկի մարզում տիրող իրավիճակը՝ Բելառուսի Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը հանձնարարականներ է տվել ուժեղացնել զորքերի խմբավորումը Գոմելի և Մոզիրի մարտավարական ուղղություններում՝ ցանկացած հնարավոր սադրանքներին արձագանքելու համար, գրում է Բելտան։
Հատուկ գործողությունների ուժերի, ցամաքային զորքերի, հրթիռային ուժերի ստորաբաժանումները, ներառյալ «Պոլոնեզ» հրթիռային համակարգերը և «Իսկանդեր» համալիրները, առաջադրանքներ են ստացել երթեր իրականացնելու համար նախատեսված տարածքներ: