Քաղաքական

«Իրանը կողմ է ապաշրջափակմանը, բայց դա պետք է տեղի ունենա ՀՀ ինքնիշխանության ներքո». դեսպան

Իրանը կողմ է ապաշրջափակմանը, սակայն դա պետք է տեղի ունենա Հայաստանի ինքնիշխանության ներքո. այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։

«Մեր դիրքորոշումը ապաշրջափակման հարցին շատ հստակ է։ Մենք կողմնակից ենք ապաշրջափակմանը, սակայն այդ ապաշրջափակումը պետք է տեղի ունենա Հայաստանի ինքնիշխանության ներքո»,- ասաց նա։։

Հարցին՝ ինչ հետևանք կունենա ապաշրջափակման ձգձգումը կամ հետաձգումը, և ինչ օգուտներ կարող է բերել գործընթացի արագացումը,  Իրանի դեսպանն ասաց, որ, բնական է, ապաշրջափակման արդյունքում երթևեկությունը մեծանում է, բայց պետք է փոխադարձ պայմանավորվածություն և համաձայնություն լինի այդ մասով․ «Եթե պայմանավորվածություն լինում է, նշանակում է՝ ավելի ենք մոտենում խաղաղությանը։ Սա բխում է տարածաշրջանի երկրների շահերից։ Եվ ինչ կատարվում է կայուն խաղաղության համար, մենք դրա կողմնակիցն ենք»։