Քաղաքական

ԵՄ դիտորդական առաքելությունը պարեկություն է իրականացրել Ներքին Հանդում

ԵՄ դիտորդական առաքելությունը պարեկություն է իրականացրել Ներքին Հանդում՝ գնահատելով հայ-ադրբեջանական սահմանի հումանիտար և անվտանգային իրավիճակը։

«Նախօրեին ԵՄ առաքելությունը հաջող պարեկություն է իրականացրել Հայաստանի հարավում գտնվող Ներքին Հանդում՝ գնահատելու հայ-ադրբեջանական սահմանի հումանիտար և անվտանգության իրավիճակը: Առաքելության ղեկավարը և առաքելության թիմը հանդիպեցին համայնքի ղեկավար Խաչատուր Բաղդասարյանի հետ, որը գյուղում մեզ ջերմորեն ընդունեց»,- ասվում է ԵՄ դիտորդական առաքելության տարածած հաղորդագրության մեջ։