Քաղաքական

Ադրբեջանը Ֆրանսիայից ներողություն է պահանջել

Ադրբեջանը Ֆրանսիայից ներողություն է պահանջում՝ Օլիմպիական խաղերի ժամանակ հաղորդավարի կողմից արված մեկնաբանության պատճառով:

«Կարծում ենք, որ Ֆրանսիայի պետական պաշտոնական ալիքի եթերում հնչեցված և Օլիմպիական խաղերի քաղաքականացմանը ծառայող կանխակալ հայացքները Ադրբեջանի դեմ զրպարտչական արշավի մաս են կազմում: Այս առումով պատասխանատու կողմը նախևառաջ Ֆրանսիան է, որն ընդունում է Օլիմպիական խաղերը, ուստի մենք ակնկալում ենք ներողություն խնդրել երկրից և պահանջում ենք, որ Ադրբեջանի դեմ նման քայլեր ապագայում չկրկնվեն», - հայտարարել են Ադրբեջանի ԱԳՆ-ում:

Հիշեցնենք, որ ադրբեջանական թիմի անցման ժամանակ հեռուստաալիքի հաղորդավարը Ադրբեջանը ներկայացրել է որպես Հայաստանի հետ տարածքային հակամարտության մեջ գտնվող Կովկասյան Հանրապետություն:

Միջազգային օլիմպիական կոմիտեն պատասխանել է Ադրբեջանի պաշտոնական բողոքի նամակին, որով ներողություն է խնդրել Ադրբեջանից:

«Նման խոսքերը չեն համապատասխանում այն սկզբունքներին և արժեքներին, որոնք Միջազգային օլիմպիական կոմիտեն փորձում է առաջ տանել սպորտի և Օլիմպիական խաղերի միջոցով:

Այդ պատճառով մենք կապ ենք հաստատել բոլոր պատասխանատու կողմերի հետ՝ նրանց հիշեցնելու մեր սկզբունքների և աշխատանքային արձանագրությունների մասին»- ասվում է նամակում»,- ասվում է նամակում։