Արարատ Միրզոյանը ցավակցել է Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարին՝ Կերալա նահանգի Վայանադ արվարձանում ջրհեղեղի հետևանքով գրանցված զոհերի կապակցությամբ։
«Խոր վշտով տեղեկացա Կերալա նահանգի Վայանադ արվարձանում գրանցված զանգվածային սողանքների մասին, որոնք հանգեցրել են բազմաթիվ զոհերի, վնասվածքների և մեծ վնասների։ Իմ խորին և անկեղծ ցավակցություններն եմ հղում զոհերի ընտանիքներին»,- գրել է ԱԳ նախարարը։