«Մարգարայի անցակետը վաղուց պատրաստ է սպասարկելու երրորդ երկրների քաղաքացիներին ու դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց». հայտարարել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։
Հարցին՝ երբվանի՞ց կսպասարկեն, նա նշել է, թե դրա համար քաղաքական որոշում է անհրաժեշտ։
«Մաքսակետն այսպես, թե այնպես պետք է կառուցվեր ու կառուցվել է։ Եղել է նախնական պայմանավորվածություն, դրա շրջանակներում մենք աշխատել ենք, կետը պատրաստի վիճակի ենք բերել, և երբ քաղաքական որոշում լինի, պատրաստ ենք սպասարկելու»,- ասել է նա։
Ինչ վերաբերում է թուրքական կողմում մաքսակետում կատարվող աշխատանքներին, Բադասյանն ասել է, թե այդ մասին տեղեկություններ չունի. «Միգուցե իրենց կետը կարիք չունի լրացուցիչ աշխատանքների, կամ ունի, չեմ կարող ասել»։