Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը հայտնել է, որ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա:
«Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը օգոստոսի 14-15-ը կայցելի մեր երկիր։ Օգոստոսի 14-ին, չորեքշաբթի օրը, պարոն Աբբասը հանդիպելու է մեր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Օգոստոսի 15 -ին՝ հինգշաբթի օրը, նա ելույթ կունենա Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Գլխավոր ասամբլեայի առջև», - հայտնել է Ֆահրեթին Ալթունը։