Բաքուն էական առաջընթաց է գրանցել Երևանի հետ խաղաղության բանակցություններում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը:
«Մենք զգալի առաջընթաց ենք գրանցել խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ։ Մենք երբեք այսքան մոտ չենք եղել դրան», - հայտարարել է Ամիրբեկովը։
Նրա խոսքով, այժմ Բաքուն և Երևանը պատմական հնարավորություն ունեն թերթելու թշնամանքի այդ գլուխը և զբաղվել Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակի փոփոխությամբ և այն դարձնել բարիդրացիության, կայունության և խաղաղության վայր։