Հայաստանի և Թուրքիայի կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն անդրադարձել է Ռուբեն Ռուբինյանի հետ հայ-թուրքական սահմանին կայացած հանդիպմանը։
«Մենք բանակցությունների հինգերորդ փուլն անցկացրեցինք Թուրքիայի և Հայաստանի սահմանային գոտում՝ առավոտյան հայկական, կեսօրին՝ թուրքական կողմում»,- գրել է նա՝ հայտնելով. «Մենք կառուցողական փոխըմբռնմամբ քննարկել ենք կարգավորման գործընթացի բոլոր ասպեկտները և հետագա առաջընթացի հնարավորությունները»։