Քաղաքական

Հայաստանը Սաուդյան Արաբիայում նոր դեսպան ունի

Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով մի շարք երկրներում դեսպաններ են նշանակվել։ Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Գրիգորյանը, համատեղության կարգով, նշանակվել է Սաուդյան Արաբիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աբու Դաբի)։

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բորիս Սահակյանը, համատեղության կարգով, նշանակվել է Երուսաղեմի Սուրբ Հովհաննեսի, Հռոդոսի և Մալթայի Ինքնիշխան Ռազմական Բարեխնամ Ուխտում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վատիկան)։

Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սահակ Սարգսյանը, համատեղության կարգով, նշանակվել է Քենիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ադիս Աբեբա)։