Քաղաքական

«Թուրքիայի կողմից ավելի շատ իմիատացիա է». թուրքագետ

«Վերջին շրջանում թուրքական կողմը խոսում էր ավելի շուտ ուղիղ հանդիպումների մասին՝ կամ Հայաստանի, կամ Թուրքիայի տարածքում։ Փաստորեն մենք տեսնում ենք, որ հանդիպումը տեղի է ունենալու սկզբում Հայաստանի, կեսօրին՝ Թուրքիայի տարածքում։ Եվ այստեղ հայկական կողմը կրկին զիջում կամ ընդառաջ քայլ է կատարում դեպի թուրքական առաջարկին». Radar Armenia-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Նելլի Մինասյանն՝ անդրադառնալով վաղը Հայաստան-Թուրքիա սահմանին տեղի ունենալիք հատուկ ներկայացուցիչների 5-րդ հանդիպմանը։

Մինասյանն առանձնապես մեծ սպասելիքներ չունի վաղը կայանալքի հանդիպումից։ Ըստ նրա, ամենայն հավանականությամբ կրկին խոսքը կգնա երկու պայմանավորվածությունների (սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների համար, և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար) կատարման վերաբերյալ. «Ավելի շատ կրկին իմիտացիայի պրոցես է, որը նկատելի էր Թուրքիայի վարքագծում վերջին տարիների ընթացքում, և ավելի շուտ կարելի է ասել այս քաղաքականության շարունակությանը պետք է սպասել, որը մեծ հաշվով չի ենթադրում հարաբերությունների կարգավորում։ Եթե անգամ բովանդակային պայմանավորվածություններ ձեռք բերեն՝ օրինակ երրորդ երկրների քաղաքացիներ համար սահմանը բացել, ուրեմն այստեղ էության մեջ հայ-թուրքական հարաբերությունները չեն կարգավորվում, այլ փոքր քայլի մասին է խոսքը»։

Թուրքագետը Թուրքիայի կողմից ավելի շատ իմիատացիա է տեսնում, քան հարաբերությունների կարգավորմանը նպատակաուղված քայլ. «Հազիվ թե այս քայլը նպաստի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։ Մենք կարող ենք առավելագույնը սպասել ձեռք բերված պայմանավորվածությունների հետ կապված բովանդակային ինչ-որ քայլ։ Բայց անգամ սրան վերապահումով կմոտենամ։ Տեսականորեն հայ-թուրթական հարաբերությունների բարելավումը կազդի հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա, բայց մենք տեսնում ենք հակառակ գործընթացը, երբ Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունները պայմանավորում է հայ-ադրբեջանական հարաբերություններով։ Այնպես, որ այս հարթակում ևս քաղաքական առումով փաստացի սպասելիքներ չպետք է ունենանք»։

Հայկ Մագոյան