Հուլիսի 30-ին Հայաստան-Թուրքիա սահմանին տեղի կունենա հատուկ ներկայացուցիչների 5-րդ հանդիպումը: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ թուրքական աղբյուրները հայտնել էին, որ Քըլըչն ու Ռուբինյանը կհանդիպեն առավոտյան` Հայաստանի, կեսօրին էլ Թուրքիայի տարածքում։