Քաղաքական

Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցնող աշխատանքային շաբաթը

Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է անցնող աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության կառույցներում։

««Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ում

ՊՈԱԿ-ի լաբորատորիան հավատարմագրվել է ԳՕՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17025-2019 ստանդարտի պահանջների համաձայն։

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրում

ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի գիտաշխատողները համալիրի պահպանվող տարածքներում իրականացրել են հետազոտական գիտարշավ՝ քարաքոսաբանական և անտառագիտական ուղղություններով։

ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի գիտաշխատողները «Արևիք» ազգային պարկում իրականացրել են միջատների հետազոտություններ և մոնիթորինգ։

ՊՈԱԿ-ի և «Արահետներ փոփոխության համար» ՀԿ-ի համագործակցության շրջանակում համատեղ շրջայց է իրականացվել «Արևիք» ազգային պարկում՝ «Արևիք»-ի զբոսաշրջային հիմնական ուղղություններ հանդիսացող Սրտեր և Լիճքի ջրվեժներ տանող արահետների կահավորման համար անհրաժեշտ գործողությունների մշակման նպատակով։

«Սևան» ազգային պարկում

Անցկացվել է «Sevan Startup Summit» ամենամյա վրանային բիզնես ֆորումը։ Այս կապակցությամբ բազմաթիվ են եղել ՊՈԱԿ-ի, Սամիթի, այլ գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպումները։

Այցելուների կենտրոնում էկոկրթական միջոցառումներ են անցկացվել։

Արգելոցապարկային համալիրում

ՊՈԱԿ-ի, Հայաստանի Կովկասի հիմնադրամի և Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի համագործակցությամբ «Էրեբունի» պետական արգելոցում իրականացվել է գիտարշավ, որի արդյունքում կատարվել է ֆլորայի ուսումնասիրություն և տեղադրվել են փորձահրապարակներ: Համագործակցությունը կրելու է շարունակական բնույթ:

Հայաստանի բնության պետական թանգարանում

Հյուրընկալվել են Ֆրանսիայից ժամանած գիտնականներ: Թանգարանում էքսկուրսիայի ընթացքում նրանց ներկայացվել են Հայաստանի կենսաբազմազանության առանձնահատկությունները, բուսական և կենդանական աշխարհը: Մասնավորեցվել է ցորենը, որի չորս տեսակներից երեքն աճում է Հայաստանում:

Էկոկրթական միջոցառումներ են կազմակերպվել Հայաստանի բնությանը ծանոթանալու եկած դպրոցահասակների համար։

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում

Թանգարանում էկոկրթական ծրագիր է կազմակերպվել Գոռավանի «Գոռ» մանկապարտեզի սաների համար»,-նշված է հաղորդագրության մեջ։