Քաղաքական

«Ամեն փոքր հաղթանակ ձեզ ավելի կմոտեցնի երազանքի իրականացմանը». Ռուբեն Սիմոնյան

«Ամեն փոքր հաղթանակ ձեզ ավելի կմոտեցնի երազանքի իրականացմանը». Ռուբեն Սիմոնյան

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը «Սևան ստարտափ սամիթ 2024»֊ի շրջանակներում հուլիսի 25-ին հանդիպում-քննարկում է ունեցել միջոցառման մասնակիցների հետ:

Խարույկի շուրջ անկեղծ և անմիջական զրույցի ընթացքում Ռուբեն Սիմոնյանը ներկայացրել է նախարարության գործունեության շրջանակը, բարձր տեխնոլոգիաների ոլորտում պետության տեսլականն՝ ընդգծելով նախարարության ռազմավարական առաջնահերթությունները: Անդրադարձ է եղել բարձր տեխնոլոգիաների ոլորտի ռազմավարությանը, մշակվող օրենքի նախագծերին և իրականացվող ծրագրերին:

Իր խոսքում նախարարի տեղակալն ընդգծել է նաև, որ հայ ինժեներները մշտապես առանձնացել են՝ բարդ և խրթին լուծումներ տալով գրեթե անլուծելի թվացող խնդիրներին և վստահություն հայտնել, որ հենց դա է լինելու հաջողության գրավականը՝ Հայաստանը ինժեներական և տեխնոլոգիական կենտրոն դարձնելու գործում:

Մասնակից թիմերի երիտասարդ ղեկավարները կիսվել են իրենց գաղափարներով, նախագծերի նախատիպերով: Ռուբեն Սիմոնյանն էլ իր հերթին խրախուսել է վերջիններիս, որ վստահորեն առաջ շարժվեն իրենց գաղափարներն իրականություն դարձնելու համար։

«Երազանքներին նվիրված լինելը և դրանք իրականություն դարձնելն է այն շարժիչ ուժը, որ միշտ ինձ մոտիվացրել է իմ գործունեության ընթացքում։ Երազանքներին հավատալը և դրանք իրականություն դարձնելու ձգտումը, ամեն օր ինձ նոր էներգիայով է լցնում, նոր հույսով, ուժ է տալիս շարունակելու, պայքարելու և իմ ներդրումն ունենալու մեր ընդհանուր նպատակի իրականացման և մեր պետության զարգացման մեջ։

Ամեն փոքր հաղթանակ ձեզ ավելի կմոտեցնի երազանքի իրականացմանը: Երբեք մի հանձնվեք, երբ դժվարություններ հանդիպեն ձեր ճանապարհին: Այդ դժվարությունները թող դառնան հնարավորություններ՝ աճելու և ուժեղանալու համար»-նշել է նախարարի տեղակալը: 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական