Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայաստանի Հանրապետությունը զարգանում է՝ տեսանելի տեմպերով։
Հետեւություն Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցից»:
Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Էջմիածնի «Ձնծաղիկ» մանկապարտեզն է հիմնանորոգվում՝ կառավարության 70 տոկոս ֆինանսավորմամբ:
Արաքս համայնքի Ակնաշեն բնակավայրում մանկապարտեզ է կառուցվում:
Գազիֆիկացվում է Արաքս համայնքի Մեծամոր եւ Արաքս բնակավայրերը:
Հայաստան-Թուրքիա սահմանի Մարգարայի անցակետը արդիականացվել է:
Խոյ համայնքի Այգեշատ բնակավայրը 20 տարի անց կրկին մանկապարտեզ կունենա։ Նաեւ հարակից փողոցն է հիմնանորոգվում:
Մեծամոր համայնքին տեխնիկա է հատկացվել, համայնքապետարանը կգործի նոր՝ հիմնանորոգված շենքում:
Բաղրամյան համայնքի Լեռնագոգ բնակավայրում «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով նոր մանկապարտեզ է կառուցվում եւ բնակելի թաղամաս:
Էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացումը նոր ներդրումներ է բերել։ Այդպիսին է «Փաուեր սոլար» ընկերության ֆոտովոլտային կայանը, որի ներդրմանը նպաստել է նաեւ կառավարության ընդունած՝ բանկային տոկոսների սուբսիդավորման ծրագիրը:
Արմավիր համայնքի Խանջյան բնակավայրը 30 տարի անց կունենա մանկապարտեզ:
40 տարի անց Արմավիր-Նորապատ՝ Արմավիր քաղաքը շրջանցող ավտոճանապարհը հիմնանորոգվել է:
30 տարի անց Արմավիր համայնքի Այգավան բնակավայրն ունի մանկապարտեզ:
Արմավիր համայնքի Արաքս բնակավայրը 30 տարի անց ունի մանկապարտեզ:
Մեծամոր համայնքի Փշատավան գյուղը 30 տարի անց կունենա մանկապարտեզ, իսկ դպրոցն արդեն ունի հիմնանորոգված մարզադահլիճ եւ հանդիսությունների սրահ: