ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ՝ ծանոթանալու 2023 թվականին իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին:
«Առաջին կանգառը Փարաքարի միջն. դպրոցում էր, որի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են:
Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 1,979 մլրդ դրամ է, որը հատկացվել է պետական բյուջեից:
Նոր դպրոցը նախատեսված է 576 աշակերտի համար: Շինաշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում»,- հայտնել է նա:
Դպրոցում վարչապետը հետաքրքրվել է՝ արդյոք հույս կա՞, որ այս տարի աշակերտներն այստեղ կգնան դասի: Ի պատասխան ԿԳՄՍ նախարարը նշել է, թե առնվազն այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին երեխաները կկարողանան հաճախել դպրոց այս շենքում: