Խաղաղության պայմանագրի` Հայաստանի պատասխան առաջարկները մշակման փուլում են. Radar Armenia-ի հետ զրույցում ասաց ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
«ՀՀ պատասխան առաջարկները մշակման փուլում են՝ սեղմ ժամկետում խաղաղության պայմանագրի կնքման՝ ՀՀ կողմից արդեն իսկ հնչեցված, ներկայացված սկզբունքային առաջարկին համապատասխան»,- ասաց նա։
Հիշեցնենք՝ շուրջ մեկ ամիս առաջ ադրբեջանական կողմը խաղաղության պայմանագրի առաջարկների 10-րդ փաթեթն էր ուղարկել Հայաստան։
Հայկ Մագոյան