Քաղաքական

Ֆրանսիական կողմը հետաքրքրված է Հայաստանում ատոմային էներգիայի ոլորտի զարգացմամբ

Հուլիսի 23-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է «Ֆրամատոմ» ընկերության պատվիրակությանը:

ԱԽ քարտուղարը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և կարևորել ֆրանսիական կողմի հետաքրքրությունը` Հայաստանում զարգացնելու ատոմային էներգիայի ոլորտը:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: