Քաղաքական

Քվինը ամերիկացի գեներալների հետ դիտարկել է «Արծիվ գործընկեր 24» զորավարժության ընթացքը

Դեսպան Քվինը գեներալ-մայոր Ջեյմս Քրիզելի (ԱՄՆ Եվրոպական հրամանատարություն), բրիգադի գեներալ Էնթոնի Մոհաթի (Կանզասի ազգային գվարդիա) և բրիգադի գեներալ Էնդրյու Սասլավի (Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքեր) հետ միասին դիտարկել է «Արծիվ գործընկեր 24» զորավարժության ընթացքը։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։

Հուլիսի 15-ին մեկնարկած այս զորավարժությունը հայ-ամերիկյան երկարամյա պաշտպանական համագործակցության հերթական նախաձեռնություններից է միջազգային խաղաղապահ գործողություններում մասնակցության նախապատրաստման ուղղությամբ։ Զորավարժությունը կշարունակվի մինչև հուլիսի 24-ը։