«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը տեղեկացրել է, որ «Ժողովրդավարական ուժերի հարթակը» ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանդիպել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։
Ըստ նրա, ԱԽ քարտուղարի հետ հետ հանդիպումը բավականին բարդ է անցել։ Գրիգորյանը փոխանցել է, որ ԵՄ–ին անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու փաստարկները համոզիչ են․ «Սա համարենք առաջին ռաունդ։ Կտեղակացնի իր քաղաքական թիմին, որից հետո մեկ շաբաթից տեղի կունենա երկրորդ ռաունդը, բայց այդ երկրորդ ռաունդը տեղի չունեցավ»,- մանրամասնել է Սարգսյանը։
Ըստ նրա, երբ ԱԳՆ–ն հայտարարել էր, թե Բաքվում կայանալիք COP 29 համաժողովից հետո կարող է սահմաններին նորից խժդժություն սկսվել, իրենք որպես ռիսկերի չեզոքացում մտածել են ԵՄ–ին անդամակցելու հանրաքվեի առաջարկ անելը։
«Հայաստանը ԵՄ մի մասն է։ Մենք հարավ–արևմտյան Եվրոպա ենք»,– ասել է նա՝ հավելելով, որ թե Ուկրաինան, թե Բելառուսը, թե Վրաստանը ԵՄ մաս են․ «Մենք Եվրոպային պետք ենք, որովհետև Եվրոպայի մի մաս ենք»։